նորություններ | Հասարակություն

Բաքուն սկսել է զինվել իսրայելական հակաօդային անխոցելի համակարգերով, իսկ ի՞նչ է անում Հայաստանը․քաղաքագետ

Տարիներ առաջ Իսրայելն, առանց որևէ մեկի ուղղակի մասնակցության, բայց ԱՄՆ աջակցությամբ ստացած տեխնոլոգիաների հիման վրա մշակեց Երկաթե Գմբեթ համակարգը, որ նախադեպ չունի աշխարհում իր արդյունավետությամբ:

Այն իր որակներով անգամ գերազանցում է ամերիկյան համանման համակարգերին:Երկաթե Գմբեթը մի քանի անգամ արդեն կիրառվել է Իսրայելի երկնքում: Այսօր` Երուսաղեմի հրետակոծությունների ժամանակ Երկաթե Գմբեթը ևս մի անգամ ցույց տվեց իր բացառիկությունը` գրեթե անթերի աշխատելով և սուրբ քաղաքի երկնքում ոչնչացնելով գրեթե բոլոր թշնամական հրթիռները:

Իսրայելը այն փոքր և սկզբում չափազանց աղքատ պետությունն էր, որ ԱՄՆ դաշնակից դառնալուց հետո կարողացավ ինքնուրույն ռազմաարդյունաբերական գերհզոր համալիր ստեղծել և ԱՄՆ լուռ համաձայնությամբ վերացնել սեփական ռազմատեխնիկական կախվածությունը ոչ միայն այլ զինավաճառ պետություններից, որոնցից շատերը հրաժարվում էին զենք մատակարարել հրեական պետությանը, այլև` հենց իրենից` ԱՄՆ-ից:

Այսօր անգամ ինքը` ԱՄՆ-ն է գնում իսրայելական ռազմական գերհզոր արտադրանքը:Ի դեպ` ըստ որոշ տվյալների` Բաքուն սկսել է զինվել իսրայելական նմանատիպ հակաօդային անխոցելի համակարգերով:Իսկ ի՞նչ է անում Հայաստանը:

Ոչ միայն դավաճանական պատերազմից հետո, որի ժամանակ դաշնակցի կողմից ապաակտիվացվել էր հակաօդային համակարգը, որի արդյունքում էլ այն ոչնչացվեց` չի ազատագրում սեփական ՀՕՊ համակարգը գաղութարարի գերությունից, այլև` նրա հրահանգով էլ ավելի է կազմաքանդում բանակը` դրանով երկիրը դարձնելով հաջորդ հարձակման համար անչափ հեշտ թիրախ:

Հայկ Ա․Մարտիրոսյան
քաղաքագետ

Similar Posts