Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Բերձորի միջանցքը հսկում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել Բերձորի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանումը, երթևեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաև սննդամթերքի և տարատեսակ ապրանքներ տեղափոխումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ըստ աղբյուրի՝ անցյալ տարվա նոյեմբերի 12-ից Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամեն օր հսկում է Լաչինի միջանցքը: Պարեկային ծառայության նպատակը հրադադարի համաձայնագրի կատարման ընթացքի մոնիտորինգն է,…

Հայ Ժողովրդի համար այս պատերազմը Հայրենականի իմաստ ուներ․ հայ պատմաբան
նորություններ | Հասարակություն

Հայ Ժողովրդի համար այս պատերազմը Հայրենականի իմաստ ուներ․ հայ պատմաբան

Հայաստանում նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտի 76-ամյակը:  Հայաստանի քաղաքացիներից գրեթե յուրաքանչյուր հինգերորդը մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի բոլոր տարիների ընթացքում խորհրդային բանակում մոբիլիզացվել է 500 հազար հայ: Վեց հայկական ազգային դիվիզիաներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին:  Հայրենականի տարիներին հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվեց հաղթանակի հինգ  մարշալ. Իվան (Հովհաննես) Բաղրամյան – Խորհրդային Միության մարշալ, Իվան Իսակով (Հովհաննես…

Առաջին դեպքը չէ, երբ խոսնակը թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի պահվածք է․ հայտարարություն
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Առաջին դեպքը չէ, երբ խոսնակը թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին, սա անընդունելի պահվածք է․ հայտարարություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հաղորդագրություն են տարածել երեկ Եռաբլուրում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և կառավարության խոսնակ Մանե Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք էր…

Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեղեկություն է հրապարակել Արցախում խաղաղապահների կատարած աշխատանքի մասին
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեղեկություն է հրապարակել Արցախում խաղաղապահների կատարած աշխատանքի մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 3 պայթյունավտանգ առարկա և ստուգել 11 շինություն: «Ընդհանուր առմամբ, 2020…

Պարզ ՈՒՂԵՑՈՒՅՑ ընտրությունների համար
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Պարզ ՈՒՂԵՑՈՒՅՑ ընտրությունների համար

Գլխագրում պատկերված լուսանկարը կարող է հրաշալի ՈՒՂԵՑՈՒՅՑ լինել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար։ Մինչև քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներն ակտիվացել են այդ գլխավոր իրադարձությանն ընդառաջ, հասարակությունը դեռ անորոշության մեջ է՝ առաջին հերթին  թեկնածուների, կուսակցությունների և հրապարակ նետված թեզերի առատության ու բազմերանգության պատճառով։ Սոցհարցումները որոշակի պատկեր են ուրվագծում․ այո՛, Փաշինյանի վարկանիշը նվազել է և նվազում է,…

Շուշիի ազատագրումը․ հաղթանակի նոր սպասումով․․․
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Շուշիի ազատագրումը․ հաղթանակի նոր սպասումով․․․

1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը, որը ստացել է Հարսանիք լեռներում ռազմագործողություն անվանումը,  իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության…

Արցախին կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի.Իվետա Տոնոյան
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Արցախին կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի.Իվետա Տոնոյան

Արցախին կենացների ու ուղերձների մակարդակով հայրենասիրություն պետք չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Իվետա Տոնոյանը և մանրամասնել․ – Իհարկե գիտեի, որ Արցախի տարածքի 75%-ը կորցնելուց հետո անասելի դժվար է լինելու առաջին անգամ գնալ Արցախ, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ այցս կհամընկնի Մայիսի 9-ի հետ: Երիցս դժվար էր այսօր լինել…

Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը․Ռոբերտ Քոչարյան
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը․Ռոբերտ Քոչարյան

«Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության  դեմքը, մեր պարտության  ձայնը։ Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չեն կարող կառուցել այդ ապագան»,-անդրադառանալով հարցին, թե ինչու պետք է հեռանա այս իշխանությունը՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով իր,  Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին…

Քաղաքապետի 5 տեղակալ՝ 4-ի փոխարեն․ ինչո՞ւ են ուռճացնում պետական ապարատը
նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Քաղաքապետի 5 տեղակալ՝ 4-ի փոխարեն․ ինչո՞ւ են ուռճացնում պետական ապարատը

Մինչև մարդիկ արդարացիորեն դժգոհում են սոցիալ-տնտեսական դժվարություններից, աղքատությունից, գնաճից, արտագաղթից և մեր հանրապետությանը պատուհասած տարբեր հիմնախնդիներից, իշխանությունները, կառավարությունը՝ հատկապես, շարունակում է ոչ միայն ամուր փակել ականջները ժողովրդի հոգսուցավի առջև, այլև խորացնել հանրային դժգոհությունները, կարծես դիտավորյալ ծաղրելով, արհամարհելով շարքային քաղաքացիներին։ Քաղաքացիներին սիրող, նրանց խոնարհվող քաղաքական ուժը համանման լոզունգներով եկավ իշխանության ու ՎԵՐՋ․ այստեղ հեքիաթն ավարտվեց․․․ Հաջորդող…

Ի՞նչպես է տրամադրված հայ հասարակությունը ՌԴ-ի նկատմամբ․Լավրովի այցը՝ մոնիտորինգի առիթ
նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ի՞նչպես է տրամադրված հայ հասարակությունը ՌԴ-ի նկատմամբ․Լավրովի այցը՝ մոնիտորինգի առիթ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց պակաս դեր չի խաղում ձնագնդի էֆեկտը, երբ…