Շուշիում հայերի կոտորածից անցել է 101 տարի․Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայեր | Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ

Շուշիում հայերի կոտորածից անցել է 101 տարի․Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ հրեշավոր…

Արցախի պատմամշակութային ժառանգության գոյությունը վտանգված է. Ստեփանակերտում ակնկալում են միջազգային կառույցների աջակցությունը
Հայեր | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Արցախի պատմամշակութային ժառանգության գոյությունը վտանգված է. Ստեփանակերտում ակնկալում են միջազգային կառույցների աջակցությունը

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչով դիմել է միջազգային կազմակեպություններին։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասված է․ «Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝…

ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Ալիևի հերթական զառանցանքին․դիմելու է միջազգային կառույցներին
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Ալիևի հերթական զառանցանքին․դիմելու է միջազգային կառույցներին

Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով Հադրութի շրջանում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: «Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն…

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում առաջին անգամ զորավարժություններ են անցկացվում
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում առաջին անգամ զորավարժություններ են անցկացվում

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարա-մասնագիտական համատեղ զորավարժություններ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը: Ի դեպ, Արցախյան վերջին պատերազմից հետո առաջին անգամն է, որ Հայաստանում անցկացվում են նմանօրինակ զորավարժություններ։ «Զորավարժություններին ընդգրկված զորամասներն…

Չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը․ հայաստանյան կուսակցությունների կոչը
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը․ հայաստանյան կուսակցությունների կոչը

Հայաստանյան յոթ կուսակցություններ տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.  «Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության:…

Ադրբեջանը կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ
նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Ադրբեջանը կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցն անգլերենով: Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ…

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյանի պատմական սխրանքից անցել է 100 տարի
նորություններ | Իրադարձություններ | Հայեր

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյանի պատմական սխրանքից անցել է 100 տարի

Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1921թ․-ի մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։  Նա ձերբակալվեց, սակայն նույն թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան արդարացրեց։ Ինչպես ինքն էր ասում․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ Օրվա…

Բարձրաճաշակ ջազը Մարտի 14-ին Գյումրի է այցելում․ Մաեստրո Արտյոմ Լալայանը խոստանում է անմոռանալի երեկո
նորություններ | Հայեր | Մշակույթ

Բարձրաճաշակ ջազը Մարտի 14-ին Գյումրի է այցելում․ Մաեստրո Արտյոմ Լալայանը խոստանում է անմոռանալի երեկո

Մարտի 14-ին Գյումրիի համար մեկ համերգասրահում՝ Hayat Music Hall -ում նախատեսված է հայկական ջազի դյուցազն, համաշխարհային ջազի ասպետ, «Ջազ հայկական բարբառով» նախագծի և «Ամարաս» ջազ բենդի հիմնադիր` ջազմեն, դաշնակահար և կոմպոզիտոր Արտյոմ Լալայանի մենահամերգը:Սա հերթական ու հաճելի առիթ է արվեստասեր գյումրեցիների համար՝ վայելելու բարձաճաշակ ջազ՝ սիրված Մաեստրոյի կատարմամբ։ Հայտնի է, որ համերգային երեկոյի ընթացքում կկատարվեն…

Հայաստանի խորհրդարանը կարող է պատվո մեդալ շնորհել Վալենտինա Մատվիենկոյին
նորություններ | Հայեր | Հասարակություն

Հայաստանի խորհրդարանը կարող է պատվո մեդալ շնորհել Վալենտինա Մատվիենկոյին

Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հավելել: «Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել…

Հայաստանի վարչապետը ակնհայտորեն գլխից հիվանդ է․ ռուս քաղաքագետի սկանդալային գրառումը
նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը ակնհայտորեն գլխից հիվանդ է․ ռուս քաղաքագետի սկանդալային գրառումը

«Հեշտ չէ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ ինչ է կատարվում Հայաստանի վարչապետի գլխում՝ բացարձակապես անհնար է: Այնուամենայնիվ, միգուցե նա վերևից ձայներ է լսում և միայն դրանց է ականջալուր լինում, նկատի ունեմ՝ Ամերիկայի դեսպանատնից: Չէ որ նա է ԻՐԵՆՑ մարդը, ինչը շատ նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում»,- այս մասին տելեգրամի ալիքում գրել է…