Amnesty International-ը իր նոր զեկույցում լայնորեն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմին
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Amnesty International-ը իր նոր զեկույցում լայնորեն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020-21 թվականների զեկույցը: Հայաստանի վերաբերյալ բաժնում լայն անդրադարձ է կատարվել արցախյան պատերազմին։ «Ադրբեջանի հետ ռազմական բախման ընթացքում երկու կողմերն էլ իրականացրել էին ռազմական հանցագործություններ և անխնա հարձակումներ էին գործել քաղաքացիական բնակավայրերի վրա, որոնց արդյունքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին, վիրավորվեցին և տեղահանվեցին: Խոսքի և խաղաղ հավաքների ազատությունները…

Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ներկայացնելով երկու առաջնորդների հանդիպման օրակարգը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր,…

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են Սյունիքի խնդրին
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են Սյունիքի խնդրին

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն…

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին․նպատակը՝ Covid 19-ի դեմ պայքարը խթանելն է
Հասարակություն | Իրադարձություններ | նորություններ

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին․նպատակը՝ Covid 19-ի դեմ պայքարը խթանելն է

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև…

Ապրիլի 7․Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Ապրիլի 7․Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է

«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում…

ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Այս մասին Armenia.IM-ը տեղեկանում է ԱԱԾ մամուլի կենտրոնից: Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում…

Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է Վլադիմիր Պոզների հաղորդմանը․հատուկ անդրադարձ է եղել Թուրքիային
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է Վլադիմիր Պոզների հաղորդմանը․հատուկ անդրադարձ է եղել Թուրքիային

Հայաստանի համար սպառնալիքը Թուրքիան է: Ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը՝ պատասխանելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին հարցին: «Սպառնալիքը մեզ համար գոյաբանական է, պատմական է: Թուրքիան ընդունում է հայերին որպես սպառնալիք, և մենք էլ ընդունում ենք թուրքերին որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների…

Էրդողանը կայցելի Շուշի. ադրբեջանական ԶԼՄ-ները գովազդային արշավ են սկսել
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Էրդողանը կայցելի Շուշի. ադրբեջանական ԶԼՄ-ները գովազդային արշավ են սկսել

Կովկասում և Ղարաբաղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ քաղաքականության շրջանակներում, հայտարարել է, որ նա Ռամադանից (մահմեդական ծոմ պահելու ամիս) հետո կմեկնի Շուշի քաղաք: Բաքվի ԶԼՄ-ներն ակտիվորեն գովազդում են այցը, գրում է իրանական Pars Today-ը։ «Վերջերս «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալխան Շահին Օղլուն Բաքվի լրատվամիջոցներին հայտնեց, որ Էրդողանի այցը Շուշի անհրաժեշտ է Ադրբեջանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար:…

«Կանխել Հայաստանի վերացումը». Անդրանիկ Թևանյան
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

«Կանխել Հայաստանի վերացումը». Անդրանիկ Թևանյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Կանխել Հայաստանի վերացումը»:  Armenia.IM-ը ներկայացնում է գրառումը.   «Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետեւյալ պատճառներով՝  ա․ հաղթել էր Արցախյան 1–ին պատերազմում եւ ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, …

Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն. ազատամարտիկը անուններ է տալիս և փաստեր բերում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն. ազատամարտիկը անուններ է տալիս և փաստեր բերում.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1in.am-ը գրում է․ Պատերազմական գործողություններին մասնակից Արթուր Այվազյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Մանախ մականունով, պնդում է, որ Հադրութը հանձնելու վերաբերյալ պետք է առանձին քրեական գործ քննվի, որից հետո հնարավոր կլինի արդեն անուն առ անուն խոսել դավաճանների մասին, ինչպես նաև պարզ կդառնա, թե ինչպես, ինչու, ում հրամանով Հադրութը հանձնվեց։ Արթուր Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում…