ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության…