Հայաստանի հանրապետությանը արժեքային հեղաշրջում է պետք
Վաղուց Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է առօրյա կենցաղավարություն։ Ամուր նյարդեր են պետք լսելու հանրային֊պետական հռչակված գործիչների կցկտուր մտքերը, տափակ դատողությունները, կենցաղային ջղաձգումները՝ համեմված նույնքան ինքնավստահ և հպարտ հավակնություններով։ Մենք սպառվեցինք քանիցս մեջբերելով նրանց բամբասչի և դիլետանտ խոսքերը և հեղափոխակարգ ջղաձգումները՝ բացատրելով թե ինչ աղետի առաջ ենք կանգնած, երբ պետության լծակներին տիրում են պարզունակ միջակները և…