Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը․մամուլի անդրադարձը
«168 ժամ» թերթը գրում է. «Ելույթից՝ ելույթ, հայտարարությունից՝ հայտարարություն, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում անհապաղ կարգով ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն։ Քաղաքական հոգեբանությունը, որ որպես առանձին դիսցիպլին վաղուց գոյություն ունի, այս դեպքում անզոր է, առանց հոգեբուժական միջամտության Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է այնպիսի փսիխոզի մեջ, որում գտնվում և իր հրապարակային…