Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Ապրիլի 7-ին հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Հայցը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Հայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող…

Արայիկ Հարությունյանը «Ոսկե Արծիվ» շքանշան է հանձնել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատներին
նորություններ | Հայեր | Հասարակություն

Արայիկ Հարությունյանը «Ոսկե Արծիվ» շքանշան է հանձնել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն  արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին…

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու
նորություններ | Քաղաքականություն

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը…

Ադրբեջանը կարող է ընկալվել հաղթող, բայց դա չի կարգավորում ճգնաժամը, ինչպես Հայաստանի հաղթանակը քառորդ դար առաջ․ԱՄՆ Պետդեպ
Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Ադրբեջանը կարող է ընկալվել հաղթող, բայց դա չի կարգավորում ճգնաժամը, ինչպես Հայաստանի հաղթանակը քառորդ դար առաջ․ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը կարող է ավելի շուտ ձգտել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քան լուծել այն: Համապատասխան տեսակետը նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա խոսել է Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացված վեբինարի ժամանակ: Այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։  «Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի…

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ
նորություններ | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել. «Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և…

Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ

Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

«Այսօր մենք Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է»: Այս մասին տեղեկացրել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը: Նրա խոսքով՝ այն կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը։ Խորհրդականը նշել է նաև, որ սա նախորդ տարի սկիզբ առած պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի կողմից…

Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ
նորություններ | Քաղաքականություն

Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ

Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ: Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ…

Փաշինյանը կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման.«Փաստ»
նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Փաշինյանը կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն…

Արա Այվազյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ զրույցում դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան
Հասարակություն | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Արա Այվազյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ զրույցում դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան

Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը  տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ  ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման…

Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունը Պուտինի հետ հանդիպման նախաշեմին այդքան հանկարծակիորեն փոխվել. Взгляд
Քաղաքականություն | նորություններ

Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունը Պուտինի հետ հանդիպման նախաշեմին այդքան հանկարծակիորեն փոխվել. Взгляд

Նիկոլ Փաշինյանը կրկին ժամանում է Մոսկվա և այս անգամ նորությունների ամբողջական փնջով, որոնք կոչված են դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար: Դա վերաբերում է ինչպես ռուսական զենքի, այնպես էլ Հայաստանի գեներալական կազմի հանդեպ նրա վերաբերմունքին: Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունն այդքան հանկարծակիորեն փոխվել, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Взгляд պարբերականը` հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունն այն…