նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Ապրիլի 7-ին հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Հայցը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։

Similar Posts