Փորձ է արվում մոնումենտալացնել ազգամիջյան ատելությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման մասին
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Փորձ է արվում մոնումենտալացնել ազգամիջյան ատելությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման մասին

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման…

Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները
նորություններ | Քաղաքականություն

Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն ապրիլի 12-ին հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով bbc.com.tr-ի հրապարակումը։ Պարբերականի փոխանցմամբ, նախարարը նախ հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Նրանք սպասել են հետաքննության արդյունքներին, որոնք պետք է…

Պեսկով. Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսություն են վարում Իսկանդերի բեկորների վերաբերյալ
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Պեսկով. Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսություն են վարում Իսկանդերի բեկորների վերաբերյալ

Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Tass-ը։ «Զինվորականների գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», – ասել է…

Հերթական սկանդալը․ գեներալ Մուրադովի խոսքով՝ ՀՀ իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հերթական սկանդալը․ գեներալ Մուրադովի խոսքով՝ ՀՀ իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Hraparak.am-ի թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Կայքը գրում է, որ առավոտյան լուր էր ստացել՝ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», – պատասխանել է Մուրադովը։ Նրա թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ…

Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. ՀԿ-ների հայտարարությունը
Իրադարձություններ | Հասարակություն | նորություններ | Քաղաքականություն

Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. ՀԿ-ների հայտարարությունը

6 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին: Հայտարարության տեքստը՝ ստորև․ «2021 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով ամրագրվեց պարզ համամասնական ընտրակարգի դրույթը, որի պահանջը տարիներ շարունակ արտահայտվել էր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, և որը համահունչ է 2015…

Հայ ռազմագերիներ․ինչու՞ են Հայաստանն ու Ադրբեջանը ստում միաժամանակ 
նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Հայ ռազմագերիներ․ինչու՞ են Հայաստանն ու Ադրբեջանը ստում միաժամանակ 

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը իսկական գլուխկոտրուկ ու մղձավանջ է դարձել մեզ համար։ Եվ սա այն դեպքում, երբ անասելի է պատերազմի թողած ցավը, անդառնալի են հետևանքներն ու ողբալի․տանուլ ենք տվել պատերազմը, կորցրել ենք հազարավոր լուսավոր հայորդիների, տասնյակ հազարավոր զինվորներ վիրավոր են, բազմաթիվ անհետ կորածներ ու ռազմագերիներ կան, կորցրել ենք Արցախի զգալի մասը, բյուրավոր մարդիկ դարձել են…

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ ամոթալի լռությունը պետք է ավարտվի․ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոչը Բայդենին
Իրադարձություններ | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ ամոթալի լռությունը պետք է ավարտվի․ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոչը Բայդենին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախումբը ատորագրահավաք է սկսել՝ պահանջելով Բայդենից ապրիլի 24-ի իր հայտարարությամբ միանալ Կոնգրեսին`հստակ և ուղղակիորեն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին panorama.am-ի փոխանցմամբ, հայտնում է ANCA-ն։ Անցյալ ամիս ԱՄՆ 38 սենատորներ նամակով ու նույն կոչով արդեն դիմել են նախագահ Բայդենին։Երկկուսակցական նամակում ասվում է․ «Հարգելի Նախագահ Բայդեն, Այս ամսվա վերջին` ապրիլի 24-ին, աշխարհը…

Առաջիկա արտահերթ ընտրություններին «փրկիչների» պակաս չի լինելու․«Իրավունք»
նորություններ | Քաղաքականություն

Առաջիկա արտահերթ ընտրություններին «փրկիչների» պակաս չի լինելու․«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ շատերն արտաքին վտանգների դեմ համախմբման կոչեր են անում եւ հորդորում վերջ դնել ներքաղաքական պառակտումներին, պարզվում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվելու են եւս 14 կուսակցություն: Պաշտոնական աղբյուրների համաձայն` քաղաքական խայտաբղետության պակաս չի զգացվելու: Այսպիսով միայն ապրիլ ամսին Երեւանում նախատեսվում է «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն»,…

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Ապրիլի 7-ին հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Հայցը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Հայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող…

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու
նորություններ | Քաղաքականություն

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: «Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը…