Հայտնի է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ներկայացնելով երկու առաջնորդների հանդիպման օրակարգը։ 
«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: 
Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- գրել է Գևորգյանը:

 
		 
			 
			 
			 
			 
			