նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի ռազմավարի այգու նախագծին

Իտալական ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունն Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Այս մասին հայտնում է Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսությունը:

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- ասվում է Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսության հաղորդագրության մեջ:

Similar Posts