նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայաստանը չի՞ կարողանում պաշտպանել իրեն․ Զատուլինը՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության հեռանկարի մասին


Ռազմական համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կզարգանա, բայց կարեւոր է հասկանալ, որ ռազմական համագործակցությունը մի երկրի հետ, որի ղեկավարությունն ի վիճակի չէ կամ չի կարողանում պաշտպանել իրեն, երբեք չի հանգեցնի դրական արդյունքի։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ եղել է, կա եւ կլինի, այն ամրագրված է ստորագրված եւ վավերացված փաստաթղթերով։ «Բայց ոչ մի զենք, անգամ ամենաժամանակակից, ինքնին չի կրակում։ Երկրի պաշտպանությանը ցուցաբերվող ոչ մի օգնություն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա համաձայնություն հենց հայ հասարակությունում, հենց Հայաստանում, եթե առկա է մի իրավիճակ, որն այսօր տեսնում ենք երկրի ներսում»,- ավելացրել է պատգամավորը։

Similar Posts