Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

Իրանը ընդգրկում է Հայաստանին որպես Հյուսիս – Հարավ տարանցիկ ճանապարհի նախագծի մասնակից երկիր. Պույա Հոսեյնի

Իրանն ընտրել է և ընդգրկում է Հայաստանին որպես Հյուսիս – Հարավ տարանցիկ ճանապարհի նախագծի և Պարսից Ծոց – Սև Ծով նախագծի մասնակից երկիր: Այս հարցի վերաբերյալ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին այցելել է Հայաստան: Այս մասին գրում է  «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։

«Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Մոհամադ Իսլամին Երևանում հայտարարեց Իրանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին՝ Պարսից Ծոց – Սև ծով տրանզիտ ճանապարհի և Թավրիզ – Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղային միջանցքների գործարկման համար, և ասաց. «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը և տարանցման գործընթացը առաջիկայում մեծ զարգացում կապրի»։

Մոհամմադ Էսլամին, ով Հայաստան է այցելել Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագծում Հայաստանի ներգրավման նպատակով, նշել է, որ բանակցությունները Հայաստանի պաշտոնատար անձանց հետ տեղի են ունենում հինգ առանցքային հարցերի շուրջ:

Նախարար Էսլամին մանրամասների մասին ասել է հետևյալը.
«Առաջին հարցը Պարսից Ծոց – Սև Ծով միջանցքի գործարկում է, որը մեր համար կարևոր օրակարգ է: Եվ այդ ճանապարհի գործարկումը պահանջում է իրենից բխող ենթակառույցների ու ճանապարհների ստեղծում կամ զարգացում, պոտենցիալի զարգացում»:

«Երկրորդ առանցքային հարցը, որին պետք է հետևեն, Թավրիզ-Ջուլֆա և Երևան-Թբիլիսի երկաթուղիների հարցն է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի հետ բանակցությունների և այլ բազմակողմ բանակցությունների արդյունքում: Նպատակադրվել ենք ակտիվացնել այդ երկաթգիծը և այն գործարկել որպես Հյուսիս-Հարավ ճանապարհի երկաթուղային մաս»:

Երրորդ առանցքային հարցի վերաբերյալ Էսլամին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համատեղ նախագծերի գործարկման և արդիականացման գործում իրանական ընկերությունների համար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ քննարկումներ է ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ, և ավելացրել է. «Բանակցությունների համաձայն, որոշվեց հայկական այդ նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Իրանին: Բացի այդ, մենք կարող ենք առաջարկներ ներկայացնել իրանական կոնսորցիումի և իրանական ընկերությունների մի քանի խմբերի կողմից, որոնք պատրաստ են մասնակցելու հայկական ծրագրերին և ներդրումներ անելու հայկական նախագծերի մեջ: Իրանը կքննարկի այդ նախագծերի իրականացման և ֆինանսավորման փաթեթները, նաև՝ կգնահատի Հայաստանի առաջարկները և որոշումներ կկայացնի այդ նախագծերը սկսելու վերաբերյալ»:

Հայ-իրանական բանակցությունների որպես չորրորդ առանցքային հարց նախարար Էսլամին նշեց տարանցման և լոգիստիկայի զարգացման մեջ ներդրումների հարցը և ասաց. «Ինչ վերաբերում է ներդրումներին, որոնք պետք է ձևավորվեն առևտրի և տարանցման գործընթացում, ապա դրանք պետք է նպաստեն ու աջակցեն առևտրին, որպեսզի այդ տարանցիկ ճանապարհը ավելի գրավիչ դառնա գործարարների և տրանսպորտային ընկերությունների համար»:

Նախարար Էսլամին որպես բանակցությունների վերջին առանցքային հարց նշեց մաքսային և այլ վճարումների հարցը և ասաց. «Մաքսային և այլ վճարումները պետք է սահմանվեն այնպես, որ իրանական ընկերությունների համար գրավիչ դառնա ընտրել Հայաստանի տարանցիկ ճանապարհը»:

Այդ կապակցությամբ որոշվեց, որ Հայաստանում ընդունվի համապատասխան օրենք, որի գործարկումը կգրավի իրանական ընկերություններին՝ նվազագույն ծախսերով ընտրելու Հայաստանի ուղին», -գրում է Հոսեյնին:

Similar Posts