նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Մի՞թե հաճելի է խեղճ ղեկավար ունենալ․ Փաշինյանի երբեմնի թիմակիցները շարունակում են քննադատել նրան

Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ձախողման մասին խոսում են ոչ միայն նրա երդվյալ քաղաքական ընդդիմախոսները, այլև վարչապետի երբեմնի թիմակիցները։

Արդեն տեղյակ եք, որ վերջին ամիսներին մի շարք պատգամավորներ դադարեցրել են իրենց անդամակցությունը ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությանը, որոշները նույնիսկ վայր են դրել մանտադը։

Իշխող կուսակցությունից դուրս են եկել Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, իրենց մանդատներից հրաժարվել են Գայանե Աբրահամյանն ու հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։

Այս ամենը վկայում է գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կառավարման էական թերությունների, մեծ հաշվով՝ ապաշնորհ կառավարման մասին։

Մեկ բան է, որ քո ընդդիմախոսներ են քեզ քննադատում, այլ բան, որ գաղափարի շուրջ միավորված գործընկերներդ են այդպես արտահայտվում։ Սա պետք է լուրջ ազդակ լինի թե՛ իշխանության և թե՛ հատկապես վարչապետի համար։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը հերթական գրառմամբ խստորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, ասել է․

«Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղաքական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։

Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն, կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։

Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։

Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին, հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին…


Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել»։

Similar Posts