նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ի՞նչ կարևոր որոշում են կայացրել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները. մանրամասներ

«Դեռեւս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ»:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և վկայակոչում իր լրագրողական հետաքննության արդյունքում ձեռք բերված փաստերը․

«Ի սկզբանե նախագահները որոշել են որեւէ հաղորդագրություն այդ մասին չտարածել, որեւէ ձեւով հանրությանը չտեղեկացնել այդ հանդիպման մասին, սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպասելի է եղել: 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»:  

Նախագահները, տեսնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, թե հանդիպումը վերաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայտարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր եւս քննարկվել են:

«Ի պատասխան բազմաթիվ լրատվա­միջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձեւաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագրությունում: 

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թեւը հատուկ շեշտել է, որ Հայաստանում առկա խնդիրները եւս քննարկվել են, ու նման ձեւաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են: 

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձեւաչափը, ինչպես նաեւ իշխանությունների դեմ պայքարելու ուղիները: 

Պարբերականը տեղեկացել է նաև, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու:

Similar Posts