ԱՄՆ-ը սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները․Բայդենի խորհրդականը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
նորություններ | Քաղաքականություն

ԱՄՆ-ը սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները․Բայդենի խորհրդականը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը…

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Քաղաքականություն

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով

USCIRF (ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը) մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի «Կրոնական հավատքի ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնում գործող օրենքի այն հարցերին, որոնք USCIRF-ի հանձնակատարները բարձրացրել էին երկրի առաջ նախորդ տարի, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով։ «USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են…

Թուրքիան հիստերիայի մեջ է․նոր մեղադրանքներ՝ Իսրայելի հասցեին
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Թուրքիան հիստերիայի մեջ է․նոր մեղադրանքներ՝ Իսրայելի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հորդորել է օգնել վերջ դնել Իսրայելի կողմից իրականացվող ջարդին։ «Իսրայելի քայլերը պետք է պատժվեն», – հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Ըստ Թուրքիայի հաղորդակցության տնօրինության հայտարարության, Էրդողանը Հռոմի պապին ասել է, որ Պաղեստինում վայրագություն է իրականացվում, և Իսրայելի հարձակումները ոչ միայն պաղեստինցիների, այլև բոլոր մահմեդականների, քրիստոնյաների և մարդկության…

Օրվա պատմական խորհուրդը․1992 թ․Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Օրվա պատմական խորհուրդը․1992 թ․Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ…

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում  տարածաշրջանային ցանկացած փոփոխություն
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում տարածաշրջանային ցանկացած փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը…

Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի վերաբերյալ հարցին
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի վերաբերյալ հարցին

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի կողմնակից է, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Անցյալ շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել էր, որ ինքը…

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը․ՖՈՏՈ
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը․ՖՈՏՈ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին թվիթերում գրառում է կատարել Բլինքենը։ «Ես և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկեցինք իսրայելացիների և պաղեստինցիների միջև բռնությունների վերաբերյալ մեր մտահոգությունը: Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Բլինքենը: Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ…

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը․ ՄԻՊ
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ: Պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել…

Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Թշնամու հետ խաղաղության մասին խոսողներն իրենց հարց տվե՞լ են, թե արդյոք Բաքվում ցանկանո՞ւմ են այդ խաղաղությունը։ Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, այլապես կարիք չէր լինի նման ինտենսիվության պարբերական զորավարժություններ անցկացնելու։ Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժվարացել Արցախի մասնակի բռնազավթման հետևանքով ի հայտ եկած շփման գիծը պահելը,…

Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից. Մակրոնը հայերեն գրառում է արել
նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից. Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը հայկական տարածքից: «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ֆեյսբուքում հայերեն գրել է Մակրոնը: