Սկանդալային ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԽ-ն Օնիկ Գասպարյանին վերաբերող ձայնագրություն է հրապարակել
Իրադարձություններ | նորություններ

Սկանդալային ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԽ-ն Օնիկ Գասպարյանին վերաբերող ձայնագրություն է հրապարակել

ԱԽ գրասենյակը, ի հավելումն 2021 թ. ապրիլի 15-ի հրապարակման, հրապարակել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։ Հիշեցնենք, որ ի…

Թուրք պատվիրակը կողմ է քվեարկել հայ ռազմագերիների հարցի՝ օրակարգ ընդգրկմանը․հետաքրքիր մանրամասներ՝ ԵԽԽՎ նիստից
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Թուրք պատվիրակը կողմ է քվեարկել հայ ռազմագերիների հարցի՝ օրակարգ ընդգրկմանը․հետաքրքիր մանրամասներ՝ ԵԽԽՎ նիստից

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հրապարակել է անվանական քվեարկության արդյունքները հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ: Ըստ այդմ, 93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից, ինչպես երեւում է արդյունքներից, 8-ը ներկայացնում են…

Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադդամ Հուսեյնին․Է․Մարուքյանի տպավորիչ ելույթը՝ ԵԽԽՎ-ում
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադդամ Հուսեյնին․Է․Մարուքյանի տպավորիչ ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգում ելույթ է ունեցել ԵԽԽՎ մեկնարկած նստաշրջանում։ Ի թիվս այլ կարևոր հարցերի, ԼՀԿ նախագահն անդրադարձել է նաև օրերս Բաքվում բացված ռազմական ավարի պուրակին։ Է․Մարուքյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․ – Հարգելի’ գործընկերներ,2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված…

Գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովում․ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը այցելել են Շուռնուխ
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովում․ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը այցելել են Շուռնուխ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների…

Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Հասարակություն

Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ առարկաներից: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ․ «Ներկայումս ռուս սակրավորները պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում Կարմիր Շուկա բնակավայրի հարակից տարածքներում: Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նախկինում մշակվել էին տեղի բնակիչների կողմից, պատերազմի ընթացքում ենթարկվել են հրետանային…

Ինչպես վիրահատել վիրավոր Հայրենիքին․քաղաքական ալեգորիա
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ինչպես վիրահատել վիրավոր Հայրենիքին․քաղաքական ալեգորիա

Ինչպես հիվանդին չեն վստահում վատ բժշկին, այնպես էլ պետությանը, Հայրենիքին՝ վատ ղեկավարին։ Երկուսի հանձնառությունն էլ մարդկային ճակատագրերն են։ Երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «ազգակործան պատուհաս» բնորոշումը տվեց գործող վարչապետին, իշխանական ճամբարում ու նրանց մոլի համակիրների շրջանում իսկական աղմուկ բարձրացավ, ինչից հետո մեդիաարշավ սկսվեց նախկին ղեկավարի դեմ։ Բայց եթե ԼՏՊ-ի արտահայտություն-որակումը դիտենք մեր շարադրվելիք նյութի համատեքստում,…

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի ռազմավարի այգու նախագծին
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի ռազմավարի այգու նախագծին

Իտալական ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունն Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Այս մասին հայտնում է Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսությունը: «Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում…

Թուրքը կլսի՝ կուրախանա․ծաղրողներից մինչև ծափ ու հող տվողներ
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Թուրքը կլսի՝ կուրախանա․ծաղրողներից մինչև ծափ ու հող տվողներ

Եթե առաջ մենք և օտարները հպարտությամբ նշում էինք, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա չարաբաստիկ 2020-ից ու Արցախյան վերջին պատերազմից հետո, ցավոք, կարելի է ասել, որ Հայաստանը շիրմատուն է բաց երկնքի տակ։ Ակներև է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մասին գրեթե ամեն ինչ գիտեն։ Մենք գիտենք, համոզվել ենք, որ Բաքու-Անկարա տանդեմը թշնամի է…

Մեզ փողոցում նայում են ատելությամբ, զայրույթով. Մխիթար Հայրապետյան
նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Մեզ փողոցում նայում են ատելությամբ, զայրույթով. Մխիթար Հայրապետյան

“Երբ մենք դուրս ենք գալիս փողոց, ոչ թե միայն ինձ են խեթ հայացքով մեր հայրենակիցները նայում՝ և՛ ատելությամբ, և՛ զայրույթով, այլ՝ մենք բոլորս իրար: Այս մասին խորհրդարանում հայտարարել է իմքայլական պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը: «Մենք դադարել ենք իրար վստահելուց, բոլորը բոլորին են համարում թշնամի։ Կեղծ է, երբ մենք ասում ենք, որ թուրքն է…

Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը
Իրադարձություններ | Հայեր | նորություններ | Քաղաքականություն

Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը:Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Նախարարի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը: «Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,-պնդել է…