Հայկը պարտվե՞ց ոսոխ Բելին. Ո՛չ, Հայկին պարտադրեցին մի քանի քայլ հետ գնալ, բայց Հայկը դեռ հետ է գալու՝ իր վերջնական խոսքն ասելու համար
Այս պատերազմը անտարբեր չանցավ ոչ մեկիս կողքով…Բոլորս կորցրինք…կորցրինք անվերադարձ.. Իսկ արդյո՞ք ամեն մեկը տարիների իր լռությամբ չի նպաստել այդ պարտությանը: Արդյո՞ք մենք մեր հանցավոր անտարբերությամբ պարտության համար հող չէինք նախապատրաստել: Եվ վերջապես արդյո՞ք ամեն մեկս կգտնի իր մեջ այնքան համարձակություն,որ ընդունի իր բաժին մեղքն ու փորձի քայլեր անել՝ այն շտկելու համար: Արդեն բավականին ժամանակ է…