նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Ադրբեջանը, օգտագործելով հայ գերիներ ունենալու փաստը, մտադիր է լարված պահել մթնոլորտը Հայաստանում․ՄԻՊ-ը կրկին ահազանգում է

Պատրաստ է ՄԻՊ տարեկան զեկույցը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ կան, քանի որ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել:

«Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելը ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է։ Դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները` սեփականության, ձեռնարկատիրական գործունեության և այլն, լրջորեն վտանգված են կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռմխելիության և ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ»,- ընդգծել է նա։

Ըստ Արման Թաթոյանի, պետք է ստեղծվի անվտանգության գոտի, և ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողները` իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ պետք է այդտեղից հեռանան:

«Ադրբեջանի նպատակներից է նաև, օգտագործելով հայկական կողմից գերիներ ունենալու փաստը, լարված պահել մթնոլորտը Հայաստանում»,-նման կարծիք է հայտնել ՄԻՊ-ը։

«Լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք տարածքաին հարցերի դիմաց են ուզում վերադարձի հարց քննարկել, դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են: Ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո պետք է վերադարձնեին մեր հայրենակիցներին՝ առանց որևէ նախապայմանի»,-շեշտել է Արման Թաթոյանը:

Նրա համոզմամբ, եթե միջազգային կառույցները չարձագանքեն այդ խախտումներին, դա կնշանակի, որ նրանք խրախուսում են դա, և վտանգավոր նախադեպ է ստեղծվում։

Similar Posts