նորություններ | Հասարակություն

Կարևոր լուր՝ քաղաքապետարանից․Ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Հրազդանի կիրճում նախատեսվող  սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես  կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Քաղաքապետարանը հայցում է մեր քաղաքացիների ներողամտությունը:

Similar Posts