նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Ամբոխի առջև ինքնակայանալը այս մարդու գերագույն տարերքն է․հայտնի հոգեբանը՝ Փաշինյանի մասին

ԱՄՆ-ում բնակվող հայտնի հոգեբան, գրող Վարդգես Դավթյանը հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում։

Տաղանդավոր մտավորականն, ինչպես միշտ, իրեն բնորոշ սարկազմով ու պատկերավորությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած վերջին հանրահավաքին ու այդ համատեքստում որոշ նրբությունների։

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Էպիկական» լուսաբաց

(օրվա խոհեր)

«Փաշինյանին հանդիմանում են, թե միտինգում ,,կոկորդիլոսի արցունք,, էր թափում, թե աչքերին ,,բիբար էր քսել,, և այլն: Իմ կարծիքով, նա անկեղծորեն և ոչ անտաղանդ կերպով լրիվ իր դերի մեջ էր:

Չպետք է մոռանալ, որ միտինգը, ամբոխի առջև ինքնակայանալը այս մարդու գերագույն տարերքն է, իր նարցիսական-հիստերոիդ բնավորության, իր անձի ինքնահաստատման գլխավոր ասպարեզը, կյանքի իմաստը, ավելին – օրգազմին համարժեք ,,պիկ-էքսպիրիանսը,,:

Հարթակում կամ բեմի վրա նա ինքն է – անխառն, անկեղծ ,,հզոր առաջնորդը,, , ,,բարի արքան,, , ,,արդարադատ դատավորը,, , ,,գորովագութ հայրը,,: Ասել է, թե – իր իդեալական ես-պատկերը, մինչդեռ առօրյա կյանքում – անշուք, անբծախնդիր, երկչոտ, ձախողակ միջակությունը: Եվ նա բոլորից լավ գիտի այդ մասին:

Հիշու՞մ եք, ինչ էր ասում Սոմերսեթ Մոեմի հերոսուհին ,,Թատրոն,, վեպում: Ցույց տալով բեմը, խոստովանում էր – իմ իրական կյանքն ահա այնտեղ է, իսկ այստեղ, շուրջ բոլորը – հասարակ թատրոն է:

Նիկոլը մեր կորուստներից ու դժբախտություններից փախ տալու, պատրանքով ու երազանքով դիմանալու, կյանքի հարվածներից և անելանելիությունից չխելագարվելու ամբոխային ձգտումների և տենչերի մարմնավորումն է – հանրության հարազատ սիմվոլը:

Տասնամյակներ շարունակ իրականությունից օտարված, հուսալքված, հյուծված – հիվանդացած մեր հանրությունը կերտեց Նիկոլ-սիմվոլին – իր պատկերով և նմանությամբ, և շարունակում է սնել ու փայփայել այդ կեղծ ու վտանգավոր խորհրդանիշը:

Բերթոլտ Բրեխտի ,,Արթուրո Ուիի կարիերան,, դրամա-պամֆլետում ապագա դիկտատոր-հերոսը շարունակ հայելու առջև շուոումուռ է գալիս, իրեն զննում, իրմով հմայվում, ճառերը նախապատրաստում:

Փաշինյանը հայելու կարիք չունի: Կիսալյումպենացած, կյանքի լուսանցքն ընկած հանրությունը նրա հայելին է… և ընդհակառակը:

Ոչ մի ռացիոնալ միտք, փաստարկ կամ ծրագիր այս պահին ամբոխին չեն կարող պոկել նրանից:

Նա առաքյալ է այլևս, իսկ եթե պարսավեն, պախարակեն, ապա կդառնա ,,հալածված առաքյալ,, – առավել սրտամոտ ու սիրելի: Ահա այսպես է արթնանում, այսպես է բարձրանում տոտալիտարիզմը – քաղաքականության մեջ և մարդկանց հոգիների վրա»:

Similar Posts