նորություններ | Իրադարձություններ | ՀԵտաքրքիր է | Քաղաքականություն

Այո՛, ապագա կա… Ապագա կա առանց կապիտուլյանտների

Մղձավանջը շարունակվում է … ամեն պահ, անընդհատ…

Ադրբեջանական զինուժը Վարդենիս-Քարվաճառի շրջանից այսօր գերեվարել է 6 հայ զինծառայողի:       

 Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Հակառակորդը ներխուժել է մեր երկրի սուվերեն տարածք, թշնամին շաբաթներով այստեղ է, սկսել է շինարարական-ինժեներական աշխատանքներ իրականացնել և գերեվարել է 6 զինվորի:

Որտե՞ղ է մեր պետությունը, որտե՞ղ են մեր իշխանությունները: Արդյո՞ք այս ապագայի մասին են քարոզում: Սա՞ է ձեր խոստացած ապագան:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրից հետո ամիսներ են անցել: Ինչու՞ չունենք կահավորված առաջնագիծ: Ինչու՞  մեր սահմանները ամուր ու կայուն չեն:

Մայիսի 20-ին կառավարության նիստի ժամանակ, պրն. Փաշինյան, հայտարարել եք, որ պատրաստ եք ստորագրել Ադրբեջանի հետ նոր պայմանագիր, մեջբերում եմ.         

 «Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»,

Արդյո՞ք սա է Ձեր պատկերացրած ապագան հայ ժողովրդի համար:

Դուք և Ձեր թիմը սպառել եք Ձեզ: Ժամանակն է հեռանալու: Բավական է սեփական մեղքը գցել այլոց վրա: Հեշտ է մեղադրել նախկիններին իրենց արածի կամ չարածի համար: Սակայն ժամանակն է գիտակցելու սեփական մեղքերը ու հեռանալու:

Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը չէ, որ պետք է մեզ պաշտպանեն, առաջին հերթին մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք:

Աննա Աթաբեկյան

Similar Posts