նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Արյունալի զարգացումներ՝ Իսրայելում և Պաղեստինում․միջազգային կառույցները մտահոգ են

Իսրայելական կործանիչները այսօր վաղ առավոտյան շարունակել են հրետանակոծել Գազայի հատվածը ՝ ավերելով բնակելի շենքերը և սպանելով առնվազն չորս պաղեստինցիների, այդ թվում ՝ լրագրողի:

Ինչպես հայտնում է Al Jazeera լրատվականը, վերջին գրոհները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ պաղեստինյան խմբավորումները ավելի շատ հրթիռներ են արձակել Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ավելի վաղ իսրայելական ուժերը սպանել էին ևս չորս պաղեստինցիների, բազմաթիվ մարդիկ վիրավորվել էին՝ գրավված Հորդանան գետի ափին և Արևելյան Երուսաղեմում բողոքի ցույցերի և ընդհանուր գործադուլի ընթացքում: Գործադուլն իրականացվում էր ի նշան Գազայում տեղի ունեցող ռմբակոծության:

Աղբյուրի տեղեկությամբ, առնվազն 220 պաղեստինցի, այդ թվում ՝ 63 երեխա, սպանվել են Գազայում մայիսի 10-ին բռնկված վերջին բռնությունների ժամանակ: Մոտ 1500 պաղեստինցի վիրավորվել է:

Իսրայելում զոհվել է 12 մարդ, այդ թվում ՝ երկու երեխա, մինչդեռ առնվազն 300 իսրայելցի է վիրավորվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել համապատասխան ֆինանսավորում Գազայում համաշխարհային մակարդակի մարդասիրական գործողություններ իրականացնելու համար: Իր թվիթերյան բլոգում Գուտերեշը գրել է. «Մենք տեսնում ենք հսկայական մարդկային տառապանքներ և մեծ վնասներ Գազայի տներում և կենսական ենթակառուցվածքներում»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի ղեկավար Մարկ Լոուկոկը Իսրայելին կոչ էր արել թույլ տալ «մարդասիրական հասանելիություն» ապահովել դեպի Գազա:
«Գազայի հետ անցումները պետք է բացվեն՝ անհրաժեշտ և հումանիտար պարագաների, այդ թվում ՝ հիմնական ծառայությունների և վառելիքի մատակարարման համար՝ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով», – նշել է Լոուքոքը:

Թարգմանությունը՝ Աննա Աթաբեկյանի

Similar Posts