նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայաստանը մեկ շանս ունի՝ տոկալ, հակառակվել, ճնշել իշխանությանն ու Փաշինյանին

Ինձ շատերն են հարցնում, թե ինչ է տեղի ունենում հիմա Հայաստանում։ Ինչո՞ւ է այսպիսի բարդակ։ Այս մասին Telegram-ում գրել է ռուսաստանցի լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը։

«Առաջին. քաղաքական դաշտում երեք խաղացող կա։ Գլխավորը Ռուսաստանն է։ Երկրորդ խաղացողը Թուրքիա-Ադրբեջանն է։ Երրորդը՝ Հայաստանը։ Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն եւ գործում են երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է սկզբունքով։ Նախագահ Ալիեւը հիանալի հիշում է Էլչիբեյի ժամանակները։ Եվ նա հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ Հայաստանը, իշխանությունն ու բանակը կարգի կբերի։ Ինչպես եւ կարգի բերեց Իլհամի հայրը՝ իշխանություն վերադառնալուց հետո։ Ալիեւը հասկանում է Քոչարյանի ուժը։ Դա նրա գլխում դեռ երիտասարդության ժամանակներից է։ Ռուսաստանը, ինչպես սովորաբար, ձգելու է մինչեւ վերջ։ Մանավանդ որ Կրեմլի շրջապատում բավական շատ են ադրբեջանամետ ուժերը, նրանք, որոնց Քոչարյանի գալը հաստատ պետք չէ։ Քոչարյանը Կրեմլում միայն մի բարեկամ եւ դաշնակից ունի, որն էլ հենց ինքը՝ Կրեմլն է, դա Պուտինն է։ Ալիեւը հասկանում է, որ Պուտինն իր սկզբունքներից ելնելով՝ բարեկամներին երբեք չի դավաճանում, դրա համար էլ Իլհամը շատ է շտապում։ Հետո ի՞նչ է լինելու։ Փաշինյանը թքած ունի Հայաստանի ու նրա ժողովրդի վրա, նա վախենում է մերկացումներից, որոնք կհաջորդեն անմիջապես, հենց որ իշխանությունը կորցնի։ Դրա համար Նիկոլը կգնա ամեն ինչի՝ տարածքների հանձնման, ամեն ինչի։ Չպետք է լսել նրա դատարկախոսությունը։ Նա հենց շնչում՝ ստում է։ Հայաստանը մեկ շանս ունի՝ տոկալ, հակառակվել, ճնշել իշխանությանն ու Փաշինյանին, որպեսզի չհամարձակվի որեւէ բան հանձնել ու ստորագրել։ Եվ բացատրել բթացված հայերին, որ հունիսի 20-ին վճռվում է ազգի ճակատագիրը։ Ազգ կամ մահ»,- գրել է նա։

Similar Posts