նորություններ | Քաղաքականություն

Մատվիենկոն անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների թեմային

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ-ում հույս ունեն՝ ՀՀ-ում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բաց և ժողովրդավարական ճանապարհով։

Շեշտելով, որ Հայաստանը կարևորագույն քաղաքական իրադարձության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է, Մատվիենկոն հայտնել է․ «Մենք հուսով ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունները կանցնեն բաց, ժողովրդավարական ճանապարհով և թույլ կտան Հայաստանում կայունացնել սոցիալական իրավիճակը»։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական երկիր է և դաշնակից։

«Մեր հարաբերությունները շատ կայուն են զարգանում, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- հավելել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Similar Posts