Քաղաքականություն | Հասարակություն | նորություններ

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ին դիմելուց հատկապես մտահոգվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները․Ստյոպա Սաֆարյան

3 տասնամյակ՝ իր գոյության ողջ ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից ստեղծված անվտանգային համակարգը՝ ոչ միայն ազգային մակարդակով /զինված ուժեր, հետախուզություն, հակահետախուզություն, ճգնաժամային կառավարման ողջ համակարգը ցանկացած ֆորսմաժորի համար՝ ռազմական սպառնալիքից մինչև համավարակ ու աղետ/, այլ նաև ու հատկապես ռեգիոնալ մակարդակով /լայնամասշտաբ պատերազմի զսպան համար կոլեկտիվ անվտանգության ռեգիոնալ համակարգ՝ ՀԱՊԿ, ռազմական ու ռազմավարական փոխօգնության երկկողմ մեխանիզմներ՝ հայ-ռուսական ու այլ ձևաչափերով/ ամեն օր աչքներիս առաջ ոչ միայն փլուզվում է, այլ ապացուցում է, թե ինչ մեծ, սարսափելի ու մահացու կեղծիքի մեջ ենք ապրում․․․

–թշնամին դիրքերի արանքով անցնում է ու վրան ոչ մի կրակոց, չգիտես էլ՝ դիրքում մարդ եղել է, թե չի եղել․․․ Եթե եղել է՝ կորպուսի հրամանատարն ո՞ւր էր նայում, –Հայաստանում ռուսական ռազմաբազայի իրավասություններն ընդլայնվում ու տարածվում են Հայաստանի անխտիր բոլոր սահմանների վրա, այդ բազան պարտավոր է հայկական ԶՈՒ-ի հետ միասին համատեղ պատասխանատվություն կրել Հայաստանի սահմանների համատեղ պաշտպանության համար, բայց փաստացի չկան․․․

–Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, նրա դիրքորոշումը սահմանային հայտնի խախտումների դեպքում ոչ թե դաշնակցի, այլ երրորդ կողմի պահվածք է, եթե ավելի վատ բան չասվի․․․

Արցախի դեպքում ասվում էր, թե նրա վրա ՀԱՊԿ ու հայ-ռուսական անվտանգային հովանոցը չի տարածվում, որովհետև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք չէ, բայց այս միջադեպից սահմռկեցուցիչ փաստ է ժայթքում, որ նշվածները կարծեք թե անվտանգային երաշխիք ու հովանոց չեն նաև Հայաստանի համար, եթե կրկին ավելի վատ բնութագրում չտանք․․․

Ու թվարկվածը և չթվարկվածը այն դեպքում, երբ տասնամյակներով “կառուցվել է” այդ համակարգը, հասարակությանը ասվել, թե ազգայինից մինչև ռեգիոնալ մակարդակ մեր ռազմական մարտահրավերները ու սպառնալիքները հաղթահարելի են՝ “գերսպառազինված” ու մարտունակ բանակով, Հայաստանում ռուսական ռազմաբազայով, ՀԱՊԿ-ով, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությամբ․․․

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ին դիմելուց հատկապես մտահոգվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որովհետև դառը ճշմարտությունը և տասնամյակների մեծ կեղծիքն այստեղ էլ դուրս է ժայթքում ու շոկի մատնում մի ողջ հասարակության և բոլորիս․․․

2018-ից հետո էլ “մտահոգվում էին”, թե Հայաստանի իշխանությունները դուրս են բերելու ռուսական ռազմաբազան, Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից․․․

Ոչինչից Հայաստանը դուրս չեկավ․ իսկ ուր է “գերարդյունավետ” անվտանգային համակարգը, որ կառուցել են՝ սահմանափակելով երկրի ինքնիշխանություն, նվիրելով բոլոր ռազմավարական ակտիվները․․․


Ստյոպա Սաֆարյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Similar Posts