նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունք չունենք. փոխվարչապետը Գորիսում է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

– Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք,-ասել է փոխվարչապետը։

Ավելի մանրամասն՝ Ազատություն ռ/կ տեսանյութում



Similar Posts