Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլա՞ր է փոխանցվել․ԱԱԾ-ն արձագանքել է պատգամավորի դիմումին․ՖՈՏՈ
Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը և հավելել։
– Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն… Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը։
ԱԱԾ-ի պատասխան գրությունը՝ ստորև
