Այս ընտրությունները պետք է լինեն Մարդու՛ համար, ոչ թե զուտ մարդկանց ընտրություն
Ներքաղաքական ձայնավարժությունների, բաղաձայն, նույնիսկ տաղանդավոր ու գրավիչ ձայնարկումների ամբողջ իմաստը նախանշված ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳՆ է, որ անվանում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իշխանությունը՝ Փաշինյանի շուրթերով առաջարկեց դրանք անցկացնել այս տարվա Հունիսի 20-ին, «առանց Նիկոլ» գոչող ընդդիմությունը համաձայնեց, իսկ ավելի ուշ հայտարարեց, թե ինչ ձևաչափով է մասնակցելու։ Թեպետ դեռ բազում հարցականներ կան՝ գործող վարչակազմի ու հատկապես Փաշինյանի դեմ…