Հայաստանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը․նա նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: Նամակում մասնավորապես ասվում է. «2020 թվականը բոլորիս համար դժվար ու մարտահրավերներով լի տարի էր: Սակայն, Հայաստանի համար այն շատ ավելի ծանր էր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ…