ԱՄՆ-ը սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները․Բայդենի խորհրդականը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
նորություններ | Քաղաքականություն

ԱՄՆ-ը սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները․Բայդենի խորհրդականը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը…

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով
նորություններ | Իրադարձություններ | Հայերի երկիր | Քաղաքականություն

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով

USCIRF (ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը) մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի «Կրոնական հավատքի ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնում գործող օրենքի այն հարցերին, որոնք USCIRF-ի հանձնակատարները բարձրացրել էին երկրի առաջ նախորդ տարի, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով։ «USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են…

Թուրքիան հիստերիայի մեջ է․նոր մեղադրանքներ՝ Իսրայելի հասցեին
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Թուրքիան հիստերիայի մեջ է․նոր մեղադրանքներ՝ Իսրայելի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հորդորել է օգնել վերջ դնել Իսրայելի կողմից իրականացվող ջարդին։ «Իսրայելի քայլերը պետք է պատժվեն», – հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Ըստ Թուրքիայի հաղորդակցության տնօրինության հայտարարության, Էրդողանը Հռոմի պապին ասել է, որ Պաղեստինում վայրագություն է իրականացվում, և Իսրայելի հարձակումները ոչ միայն պաղեստինցիների, այլև բոլոր մահմեդականների, քրիստոնյաների և մարդկության…

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում  տարածաշրջանային ցանկացած փոփոխություն
նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և անընդունելի համարում տարածաշրջանային ցանկացած փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը…

Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի վերաբերյալ հարցին
նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Պուտինին ուղղված Փաշինյանի նամակի վերաբերյալ հարցին

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների իրագործման անայլընտրանք տարբերակի կողմնակից է, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Անցյալ շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել էր, որ ինքը…

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը․ՖՈՏՈ
Իրադարձություններ | նորություններ | Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը․ՖՈՏՈ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին թվիթերում գրառում է կատարել Բլինքենը։ «Ես և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկեցինք իսրայելացիների և պաղեստինցիների միջև բռնությունների վերաբերյալ մեր մտահոգությունը: Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Բլինքենը: Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ…

Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից. Մակրոնը հայերեն գրառում է արել
նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից. Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը հայկական տարածքից: «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ֆեյսբուքում հայերեն գրել է Մակրոնը:

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունք չունենք. փոխվարչապետը Գորիսում է․ՏԵՍԱՆՅՈՒԹ
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունք չունենք. փոխվարչապետը Գորիսում է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ – Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ…

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ին դիմելուց հատկապես մտահոգվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները․Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն | Հասարակություն | նորություններ

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ին դիմելուց հատկապես մտահոգվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները․Ստյոպա Սաֆարյան

3 տասնամյակ՝ իր գոյության ողջ ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից ստեղծված անվտանգային համակարգը՝ ոչ միայն ազգային մակարդակով /զինված ուժեր, հետախուզություն, հակահետախուզություն, ճգնաժամային կառավարման ողջ համակարգը ցանկացած ֆորսմաժորի համար՝ ռազմական սպառնալիքից մինչև համավարակ ու աղետ/, այլ նաև ու հատկապես ռեգիոնալ մակարդակով /լայնամասշտաբ պատերազմի զսպան համար կոլեկտիվ անվտանգության ռեգիոնալ համակարգ՝ ՀԱՊԿ, ռազմական ու ռազմավարական փոխօգնության երկկողմ մեխանիզմներ՝…

Ունեցե՞լ են սխալներ հանրապետականները և սպասե՞լ արդյոք թեժ մրցակցություն Քոչարյանի և Սարգսյանի թիմերի միջև․«Հայկական Օրակարգ»․ՏԵՍԱՆՅՈՒԹ
նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ունեցե՞լ են սխալներ հանրապետականները և սպասե՞լ արդյոք թեժ մրցակցություն Քոչարյանի և Սարգսյանի թիմերի միջև․«Հայկական Օրակարգ»․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armenia.IM-ի «Հայկական Օրակարգ» հաղորդման հյուրն այս անգամ ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր։  Երիտասարդ գործիչը անդրադարձել է համազգային օրակարգի բազմապիսի հարցերի, ներկայացրել հանրապետականների դիրքորոշումը։ Հայկ Մամիջանյանը պատասխանել է նաև իր քաղաքական ուժի հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաև քննադատության սլաքն ուղղել գործող վարչակազմի՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի հասցեին։  Զրույցի շրջանակում քննարկվել…