Ուկրաինայի ներքին գործերի նախարարը կոչ է արել պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչելու անհրաժեշտության մասին: «Այսօր՝ ապրիլի 24-ին աշխարհը սգում է մեկուկես միլիոն սպանված, տանջամահ եղած, սովից մահացած մարդկանց համար, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը։ Դա մանրակրկիտ մտածված և պլանավորված սպանություն էր, որը տևեց երկու տասնամյակ։ 1915 թվականի ապրիլի…