Թուրքը կլսի՝ կուրախանա․ծաղրողներից մինչև ծափ ու հող տվողներ
Եթե առաջ մենք և օտարները հպարտությամբ նշում էինք, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա չարաբաստիկ 2020-ից ու Արցախյան վերջին պատերազմից հետո, ցավոք, կարելի է ասել, որ Հայաստանը շիրմատուն է բաց երկնքի տակ։ Ակներև է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մասին գրեթե ամեն ինչ գիտեն։ Մենք գիտենք, համոզվել ենք, որ Բաքու-Անկարա տանդեմը թշնամի է…